Ճապոնական երեք փոխադրող ընկերություններ դադարեցրել են բեռնափոխադրումները Կարմիր ծովով

Մանրամասներ
ճապոնիա

Ճապոնական փոխադրող ընկերությունները Կարմիր ծովում իրադրության սրման պատճառով դադարեցրել են իրենց բոլոր նավերով բեռնափոխադրումները:

Նշվում է, որ ըստ NHK հեռուստաալիքի՝ նման որոշում կայացրել է Nippon Yusen փոխադրող ընկերությունը, այնուհետև ճապոնական մյուս երկու խոշորագույն փոխադրողները` Mitsui O.S.K. Lines-ն (MOL) ու Kawasaki Kisen-ն են որոշել ժամանակավորապես դադարեցնել բեռնափոխադրումները Կարմիր ծովով:

Ավելի վաղ երեք ընկերությունները նման սահմանափակում մտցրել էին միայն Իսրայելի հետ կապված նավերի համար։ Այժմ այն ​​կտարածվի բոլոր նավերի վրա։

Ակնկալվում է, որ այժմ նավերը կուղարկվեն այլ երթուղիներով, մասնավորապես՝ Բարի Հույսի հրվանդանով, սակայն դա կհանգեցնի փոխադրումների թանկացման և դրանց իրականացման ավելի երկար ժամանակի:

Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարվածի Իսրայելի հետ կապված ցանկացած նավի, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։