«Ադրբեջանից Ադրբեջան մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգումների». Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Մանրամասներ
ալիև

Եռակողմ հայտարարության ընդունումն այն տեսքով, որով ստորագրվել է, Իլհամ Ալիևն անվանել է «մեծ քաղաքական հաջողություն Ադրբեջանի համար»։

Ալիևը նշել է, որ եթե Շուշին չգրավվեր, ապա «մենք չէինք կարողանա այդ պայմանները ներառել հայտարարության տեքստում»։

«Այսինքն՝ մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, հնարավորություն ստեղծեցին, որ մենք ներառենք պայմաններ, որոնք չէին վերաբերում խնդրին, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր», - ասել է նա։

Ադրբեջանի նախագահը պնդում է, թե «մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների»։

 «Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը որևէ այլ վայրում։ Այսինքն՝ նրանք դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։