Նեթանյահուն չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը

Չեղարկումը կապված է ապրիլին Իսրայելում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծված քաղաքական իրավիճակի հետ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չեղարկել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցը: Այս մասին հաղորդում է Haaretz պարբերականը:

Հանդիպման փոխարեն երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց կունենան, իսկ ավելի ուշ անձնական հանդիպման համար նոր օր կնշանակվի: 

Չեղարկումը կապված է ապրիլին Իսրայելում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծված քաղաքական իրավիճակի հետ: