Դոլարի փոխարժեքը աննշան աճել է

Եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 487.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.22 դրամ (աճել  է 2.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 635.72 դրամ (աճել է 5.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41  դրամ (աճել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 247.37 դրամ, ոսկի՝  20,914.64 դրամ, պլատին՝ 12,713.54 դրամ: