Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում․ «Զանգեր»-ի հատվածում առկա է մերկասառույց․ Վիդեո

Մանրամասներ
մերկասառույց ձյուն ճանապարհ բուք

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ձյուն է տեղում, հայտնում են մարզպետարանից։ 

Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Ամասիայի, Գյումրիի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Ջերմուկ քաղաքներում և Հրազդան քաղաքից «Չայնիի ոլորաններ», կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհներին և «Զանգեր»-ի ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների բաց են։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ողջ թափով, կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։