Սպասվում է ձյուն, բուք, մառախուղ ու մերկասառույց․ Արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան

Մանրամասներ
ճանապարհ ձյուն

Արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը:

«Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց»,-ասված է հաղորդագրության մեջ: