Հունվարի 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Մանրամասներ
եղանակ

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունվարի 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 4-ի ցերեկը և 6-ի գիշերն առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ արագությամբ։ Հունվարի 5-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։