Շահրամանյանի անունը բրոնզե տառերով կգրվի Բաքվի քաղաքական էլիտայի շարքերում, եթե չչեղարկի հրամանը

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ալիևը հրաժարվում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29,800 ք/կմ-ը, և եթե այն առանձնացվի պայմանագրից, սահմանազատման ժամանակ Բաքուն խնդիրներ կստեղծի և ռազմական գործողություններ կհրահրի։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող այն հայտարարություններին, թե սահմանազատման գործընթացը պետք է առանձնացնել խաղաղության պայմանագրից, 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով Արցախի լուծարման հրամանագրի Արցախի նախագահի կողմից չեղարկմանը Զոհրաբյանը նշեց․ «Հայաստանի ու Ադրբեջանի խոսույթը, ճանապարհային քարտեզը նույնական է՝ Արցախի օրակարգը փակել, իսկ եթե Արցախի քաղաքական էլիտան դա ընդունում է, Շահրամանյանի անունը բրոնզե տառերով կգրվի Ադրբեջանի քաղաքական էլիտայի շարքերում»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։