Վայոց ձորի լեռներում ձյան ծածկի բարձրությունը հասել է 40 սմ-ի. ՀՀ-ում դիտվել են ինտենսիվ տեղումներ

Մանրամասներ
եղանակ

Ինչպես և կանխատեսվել էր ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին և 24-ին դիտվել են ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում, որոնք լեռնային շրջաններում ուղեկցվել են ուժեղ բքով։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Դեկտեմբերի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է․

◾️Շիրակում՝ 7-16սմ,

◾️Կոտայքի լեռներում՝ 15-17սմ,

◾️Կոտայքի նախալեռներում՝ 2սմ,

◾️Գեղարքունիքում՝ 5-34սմ,

◾️Լոռիում՝ 1-7սմ,

◾️Արագածոտնի լեռներում՝ 11-19սմ,

◾️Արագածոտնի նախալեռներում՝ 3սմ,

◾️Վայոց ձորի լեռներում՝ 40սմ,

◾️Սյունիքի նախալեռներում՝ 4-5սմ։

Դեկտեմբերի 23-ին և 24-ին հանրապետության տարածքում քամու առավելագույն արագությունը պոռթկումների ժամանակ կազմել է․

◾️Ստեփանավանում՝ 46մ/վ,

◾️Բագրատաշենում՝ 35մ/վ,

◾️Պուշկինի լեռնանցքում 32մ/վ,

◾️Իջևանում՝ 28մ/վ,

◾️Արագած բարձր լեռնային կայանում՝ 27մ/վ,

◾️Արթիկում՝ 26մ/վ,

◾️Մարտունիում՝ 25մ/վ,

◾️Վանաձորում՝ 23մ/վ,

◾️Գավառում՝ 22մ/վ։

Մյուս օդերևութաբանական կայաններում՝ 15-20մ/վ արագությամբ։