Առատ ձյան, սաստիկ բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է

Մանրամասներ
բուք

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։