Մեզ սպասվում են ծանր օրեր․ Արա Պողոսյան

Մանրամասներ
Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Եթե ռազմական սպառազինությունը խնդիրներ է լուծում տեղում, ապա տեղեկատվական և կենսաբանական զենքերը խնդիրներ են լուծում բազմամակարդակ հարթության վրա։ Սրանք ազդում են ո՛չ միայն և ո՛չ այնքան նույն պահին, այլև իրենց ազդեցությունը թողնում են երկարաժամկետ հեռանկարում` քայքայելով տվյալ հասարակության, սոցիալական խավի, հասարակական որևէ շերտի դիմադրողունակությունը և դարձնելով խոցելի ու անօգնական արտաքին մարտահրավերների համար։

Այսօր Հայաստանում ովքե՞ր են ստեղծում «տեղեկատվական հոսքեր», ինչի՞ն են ուղղված այդ տեղեկատվական հոսքերը, ի՞նչ դրական կամ բացասական էմոցիաներ են առաջացնում հասարակության մեջ, ի վերջո` ի՞նչ աստիճանի ներքին լարվածություն և պառակտում է առաջանում հասարակության մեջ։

Ահա այս հարցերի իրական պատասխաններն են, որոնք կարող են ուղղորդել, թե ինչպես պետք է պաշտպանվել այսպիսի տեղեկատվական հարձակումներից։ Այնինչ հակառակ դեպքում, հասարակության տարբեր խմբեր ակամայից վերածվում են այս տեղեկատվական ռումբերի բռնկիչը (запал)։

Իսկ ինչո՞ւ են հենց հիմա Հայաստանում սկսվել տեղեկատվական գրոհներ։

Պատճառը կարող է լինել այն, որ այժմ որոշ ուժերի առավել անհրաժեշտ է բարոյական և այլ հարթության վրա պառակտել հասարակայնությանն ինչ որ առաջիկա իրադարձությունների համար, որոնք պետք է չարժանանան դիմադրության։

Ես վստահ եմ, որ առաջիկայում մեզ սպասվում են ծանր օրեր, և ես վստահ եմ, որ մեր թշնամիները հիմա ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում մեռնի դիմադրության ցանկացած օջախ»։