Թուրքիան անում է հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթը ստորագրվի. ԱԳՆ

Մանրամասներ
հաքան ֆիդան թուրքիա

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում:

Ֆիդանն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության բանակցությունները։

«Մենք ամերիկյան կողմին ասացինք, որ Թուրքիան աջակցում է երկու երկրի միջև կնքված խաղաղության համաձայնագրին և անում է հնարավորը, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի։ ԱՄՆ-ում նույն դիրքորոշումն է զբաղեցնում։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կարգավորումը բխում է հենց տարածաշրջանի շահերից»,- ընդգծել է Ֆիդանը։