Ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում

Մանրամասներ
լարս

Ավելի քան 3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելու Վերին Լարս անցակետում, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնը։

Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների համար, հայտնում է Sputnik Գրուզիան։ Սահմանափակումները մտցվել են ձյան և մերկասառույցի պատճառով։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։

Ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է ընդհանուր առմամբ 3276 բեռնատար։