Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վալերիկ Կ․-ի վարած BMW մակնիշի և ՌԴ քաղաքացի 28-ամյա Մախարբեկ Տ.-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Լիանա Դ-ն տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments