Հայաստանի որոշ շրջաններում ձնախառն անձրև է տեղում, ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է

Մանրամասներ
ճանապարհ մառախուղ մերկասառույց

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Ախուրյանի, Թալինի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։ Այս մասին հայտնում ենեն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Սպիտակի‚ Դիլիջանի ոլորաններում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: