Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։
Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ շեշտելով, որ «խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար պայմանները ստեղծված են»։
Նա նաև հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը համարվում է կարգավորման ուղղություններից մեկը։
0Comments