Ադրբեջանը բլեֆ է անում, երբ ասում է՝ հրաժարվում է «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջից

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանը բլեֆ է անում, երբ ասում է՝  հրաժարվում է «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջից։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այդ երթուղին վաղուց գոյություն ունի․ տարբերությունն այն է, եթե ժամանակին Արցախի վերահսկողության տակ էին Հադրութի և Քաշաթաղի շրջաններն, այդ երթուղին անցնում էր Իրանի սահմանով։

«Ներկայումս ադրբեջանական կողմը նոր կամուրջ է կառուցում, ընդհուպ ՀՀ-ի սահմանին շատ մոտ։ Այդ երթուղու տարբերությունը լինելու է այն, որ Իրանի տարածքով անցնող հատվածի երթևեկը լինելու է շատ ավելի քիչ»,- հավելեց նա։