ՑԱԽԱԼ-ը հրետակոծել է Սիրիայի և Լիբանանի տարածքները

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ կիրակի առավոտյան հրետանային կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ «ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի», հաղորդում է Haaretz-ը:

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ հրթիռը «չի որսացել՝ համաձայն քաղաքականության», և որ բանակը պատասխանել է հրետանային կրակով։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ հակատանկային հրթիռ է արձակվել Իֆթախ կիբուցի ուղղությամբ։  Տուժածների մասին տեղեկություններ չկան, բանակը պատասխանել է հրետանային կրակով։