Երևանում 30-ամյա տղամարդը բենզին է լցրել վրան և ինքնահրկիզվել. նա տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն․ Shamshyan.com

Մանրամասներ
ինքնահրկիզում

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել, է որ դեպքը տեղի է ունեցել Եղբայրության 5-րդ շենքի մուտքերից մեկի մոտ. տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզվել: Դեպքի վայր ժամանած իրավապահները, շտապօգնության բժիշկներն ու քաղաքացիներն օպերատիվ են գործել՝ մարելով տուժածի վրա առաջացած կրակը և նրան տեղափոխելով շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել տուժածին, ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով` քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Զ. Մ.-ն է: