ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Իրանին

Մանրամասներ
Ենս Ստոլտենբերգ

Իրանը պետք է դադարեցնի Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերի ապակայունացնող գործողությունները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է interfax.ru-ն։

«Մենք տեսել ենք անօդաչուների և հրթիռային հարվածներ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերին, ինչպես նաև հարձակումներ առևտրային նավերի վրա: Դա մեծացնում է էսկալացիայի վտանգը: Իրանը պետք է սանձի իր պրոքսի ուժերին», - ասել է գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը նշել է, որ իրանամետ ուժերի գործողություններն իրականացվում են Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ ներկայության ֆոնին: