Թուրքիայում հզոր փոթորիկ է եղել․ կան զոհեր և տուժածներ

Մանրամասներ
թուրքիա

Հզոր փոթորիկներից ու տեղատարափներից հետո ծովը դուրս է եկել ափերից ու հեղեղել Թուրքիայի մի շարք քաղաքներ:

Անբարենպաստ եղանակի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել, հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը։

Նշվում է, որ իշխանությունները հայտարարել են վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։

Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։