Հայաստանը կարող է Ադրբեջանը վերածել «նոր Սիրիայի»․ Hetq.am

Մանրամասներ
ալիև արցախ զինտեխնիկա

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) տարածաշրջանային հարցերով փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը

-Պարոն Հովհաննիսյան, Հայաստանը, կարծես, խոշոր խաղացողների՝ միմյանց հակասող շահերի գոտու է վերածվում: Ի՞նչ սպասել սրանից:

-Ոչ միայն Հայաստանը, այլեւ Նախիջեւանը, Արցախը եւ Ադրբեջանն ամբողջությամբ հետաքրքիր են ինչպես հենց տարածաշրջանային միավորների, այնպես էլ առանձին կենտրոնների համար: Ադրբեջանի համար մեր տարածքները, առաջին հարցի պատասխանում նշածս ջրային խնդիրների լուծման տեսանկյունից, քիչ կարեւոր չեն, բայց նա նաեւ Նախիջեւանն իրենը պահելու խնդիր ունի (ինչպես մենք Սյունիքի համար ենք անհանգստանում, այնպես էլ Բաքուն՝ Նախիջեւանի):

Այո, «նոր Սիրիայի» սպառնալիք կա՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի ընդհանուր աշխարհագրական դիրքը, էներգետիկ ռեսուրսների հարցը: Եվ եթե Հայաստանը խոշոր խաղացողներին հետաքրքիր է տարանցիկ ուղիների, դրանց վրա ազդեցության ու Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու իմաստով, իսկ տարածքային առումով միայն Սյունիքի հատվածն է շահերի բախման կետ, ապա ադրբեջանական նավթագազային ռեսուրսները, Ռուսաստանի հետ հարաբերությունների ներդաշնակեցումը եւ որպես հակաիրանական միջոց օգտագործվելու հարցը կարող են շահերի թատերաբեմի վերածել Նախիջեւանից մինչեւ Դերբենտ հատվածն ամբողջապես:

Շատ չմանրամասնելով այս մասը՝ ուղղակի նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր խնդիր եւ հնարավորություն ունի գործել այնպես, որ «նոր Սիրիայի» վերածվի ոչ թե տարածաշրջանը, այլ միայն Ադրբեջանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։