Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը. Հայաստանը հանդես եկավ 8-րդ համարի ներքո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր:

Հայաստանի պատվիրակները «Yan Girls» երգով հանդես եկան 8-րդ համարի ներքո:

Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին www.junioreurovision.tv կայքի միջոցով:

Քվեարկությունն ավարտվեց այսօր՝ նոյեմբերի 26-ին, մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: