ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով

Մանրամասներ
շարմազանով

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները ժամանեցին Հանրապետության հրապարակ, որտեղ Ազգային պատկերասրահի շենքում նրանց համար ընթրիք է մատուցվելու։

Այստեղ պատվիրակներին սպասում էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, որոնք «shame on you» (ամոթ) էին վանկարկում։ Պատվիրակներից մի քանիսը կանգ առան՝ հետաքրքրվելու, թե ինչի դեմ են բողոքում հավաքվածները։

«Չկա որևէ հայտարարություն, որևէ ճնշում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, դուք միայն սատարում ու նրանց հնարավորություն եք տալիս շարունակելու քաղաքական հետապնդումները։ Դատարաններում տասնյակ գործեր են միայն նրա համար, որ մարդիկ բողոքել են ռեժիմի դեմ»,- բարձրախոսով հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ եվրոպական կառույցները լուռ են և խոսում են միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է իրենց քաղաքական շահերին։