Երեկվա հարցազրույցիս մեջ հիմնավորում եմ, որ կոլեկտիվ Արևմուտքն ու ՌԴ-ն համաձայնեցված կերպով՝ Հայաստանի շահերի հաշվին, վերաբաշխում են մեր տարածաշրջանում իրենց ազդեցության գոտիները։ Հայաստանն ամբողջությամբ կամ մասամբ փոխանցվում է Արևմուտքին։
News.am-ը հարցազրույցից մեկ փոքր կտոր տեքստի է վերածել և հրապարակել։ Խոսքն այստեղ վերաբերում է Արևմուտքի վարած քաղաքականությանը։ Հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկված նաև ՌԴ-ի քաղաքականությունը։
Հղումը տեսանյութին տրված է ներքևի պատուհանում։
----------------------------------------------------------
«Ես չեմ հավատում, որ հակամարտությունը ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ շատ լուրջ է եւ պարունակում է ինչ-որ ճակատագրական փոփոխություն Արեւմուտքի, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբբեջանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը:
«Առայժմ այն, ինչ տեղ է ունեցել, իրական, հետեւանքներ պարունակող բաներ չեն: Մենք տեսել ենք հայտարարություններ, ընդունված բանաձեւեր ԱՄՆ կոնգրեսի, Սենատի կողմից ի նպաստ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, տեսել ենք Ֆրանսիայի Սենատի որոշումը, որը ճանաչել է Արցախը որպես անկախ պետություն: հետո Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը դարձյալ ընդունել է բավականին հայամետ դիրքորոշում, բայց այդ ամեն ինչը չի դարձել այդ պետությունների գործադիր իշխանության քաղաքականություն»,-ասաց նա:
Այվազյանի խոսքով, օրերս ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասաց, թե սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածից հետո, որը բերեց Արցախի հայաթափմանը, մենք Ադրբեջանին այլ կերպ ենք վերաբերվելու, մինչեւ չտեսնենք խաղաղության ձգտող իարական բան, եւ Ադրբեջանը չի ստանա այն օժանդակությունը, որը ստանում էր 907 օրենքի բացառություններով. «Սրանք լուրջ քայլեր չեն: Ադրբեջանն այսօր այդ ռազմական օժանդակության կարիքն այլեւս չունի: Այդ նույնը ԱՄՆ-ն կարող էր անել ավելի վաղ՝ լուրջ ազդակ ուղարկելով Ադրբեջան, որ եթե դու շարունակես հակահայկական քայլերը, ապա մենք ավելի լուրջ քայլեր կանենք: Հետեւաբար, ես դեռեւս չեմ համարում, որ դա կբերի շատ լուրջ հետեւանքների, լուրջ հակամարտության: Ադրբեջանն արդեն իսկ ստացել է բավականին մեծ ռազմական օժանդակություն ԱՄՆ-ից, ԱՄՆ դաշնակիցներից, այդ թվում Իսրայելից եւ շարունակում է ստանալ»«-ասա ռազմական փորձագետը՝ հավելելով, որ սա մի փոքրիկ բեմադրություն է շատ ավելի լուրջ համաձայնությունների հետեւում»:
Արմեն Այվազյան
0Comments