Նրանք շատ լավ են հասկանում իրար

Պեսկովը պատմել է Պուտինի եւ Էրդողանի հարաբերությունների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահում է Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանին:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրանք շատ լավ հասկանում են իրար», -ասել է Պեսկովը:

Անցյալ տարվա օգոստոսին ՌԴ նախագահն ասել էր, որ ՌԴ եւ Թուրքիայի հարաբերությունները ավելի բովանդակային բնույթ են կրում, խորը համագործակցություն  է իրականացվում Սիրիայի ճգնաժամը լուծելու հարցում եւ նշել, որ պարբերաբար շփումներ  է ունենում Էրդողանի հետ: Անցյալ շաբաթ Պուտինը եւ Թուրքիայի առաջնորդը հանդիպել էին Սոչիում, որտեղ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ սիրիական կարգավորմանը նպաստող  Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների 4-րդ եռակողմ հանդիպումն էին անցկացրել; Կայացել էր նաեւ Պուտինի եւ Էրդողանի երկկողմ հանդիպումը:

Հունվարին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի փոխնախարար Ահմետ Խալուկ Դուրսունը հաղորդել էր, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները կարող են մասնակցել Մոսկվայում ապրիլի 8-ին Մեծ թատրոնում Թուրքիայի եւ Մոսկվայի մշակույթի հատվող  տարվա բացմանը:

Ընթացիկ տարին հայտարարվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության հատվող տարի: