Փրկարարները դուրս են բերել Երևանյան լիճն ընկած ավտոմեքենան

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը

Փետրվարի 18-ին, ժամը 11:50-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները Երևանյանի լիճն  ընկած ավտոմեքենայի որոնման աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ժամը 12:50-ին լճից դուրս են բերել «BMW E328» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., սեփականատեր՝ Մ. Մ.):

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Երևանյան լճում, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: