Մեր պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել. Էրդողանը՝ Մակրոնին

Այսպես կոչված Հայոց ցեղասպանություն արտահայտությունը գործածելուց զգույշ եղիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը:

Էրդողանը Մակրոնի հայտարարությանը գնահատական է տվել թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Նախ Թուրքիայի նախագահը Ֆրանսիային մեղադրել է 20-րդ դարում աֆրիկյան մի շարք երկրներում կոտորածներ իրականացնելու մեջ, իսկ այնուհետև Մակրոնին պատմությունն ավելի լավ սերտելու խորհուրդ է տվել՝ նրան քաղաքականության մեջ «նորեկ» անվանելով։

«Մեր պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել։ Այսպես կոչված Հայոց ցեղասպանություն արտահայտությունը գործածելուց զգույշ եղիր։ Նախ ծանոթացիր այդ հարցի պատմությանը։ Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության, իսկ այժմ էլ մեր երկրում ապրում է մոտ 100.000 հայ, որոնց մի մասը՝ Թուրքիայի քաղաքացի։ Նրանք մեր երկրում են ապրում և շարունակելու են ապրել։ Մենք կարող էինք Հայաստան ուղարկել այն հայերին, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ չեն, բայց դա չենք արել»,- ասել է Էրդողանը: