ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է Հովհաննես Գալստյանին

Պաշտպանը գրություն է ուղարկել Մշակույթի նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած Հովհաննես Գալստյանին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Կինոռեժիսորը նրա հետ զրույցում հաստատել է իր պահանջը՝ կապված կինոնկարահանման համար նախատեսված ոչ բավարար չափի գումարի փոխանցման հետ:

Թեև Հովհաննես Գալստյանի գումարի փոխանցման հարցն ինքնին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների տիրույթում չէ, այնուամենայնիվ Պաշտպանը գրություն է ուղարկել Մշակույթի նախարարություն՝ պարզելու հարցի լուծման ուղղությամբ նախարարության դիրքորոշումն ու խնդրի քննարկման հետ կապված հարցերը: