Հայաստանում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ. Վիդեո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հանցավորության դեմ համատեղ միջոցների միջպետական ծրագրի շրջանակներում, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, տարածքային ստորաբաժանումների հետ նրանց սպասարկման տարածքներում, պարբերաբար իրականացվում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ:

Հերթական համատեղ միջոցառումն անցկացվեց ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ստուգայցեր են կատարվել սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների կողմից վարձակալած բնակատեղիներում:

Հայտնաբերվել ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք:

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման համապատասխան արձանագրություններ:

Նմանատիպ միջոցառումները շարունակվում են: