Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ-ին դեռ պետք է։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը․
«ՌԴ-ն համարել է, որ Հայաստանը Վրաստանի և Ուկրաինայի նման ամեն պահի կարող է վեկտոր փոխել։ Չեկիստական անցյալով Պուտինն ու ՌԴ-ն չի հավատում Երևանի խոսքերին, նայում են, թե ինչ ես անում։
Եթե Երևանը վեկտոր փոխի, Մոսկվան մեզ անպաշտպան կթողնի և կլինի Ալեքսանդրապոլ-2։ Հայաստանը կարող է Ուկրաինա կամ Սիրիա դառնալ, Փաշինյանը ՌԴ-Արևմուտք բախումը բերում է Հայաստան»,-նշել է փորձագետը։
Մարտիրոսյանի բնորոշմամբ, ռուսական արջի ու եվրոպական աղվեսի մեջտեղում ենք, արջն ապտակում է, աղվեսը՝ ոչինչ չի տալիս։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի Բաքվի նկատմամբ, քանի որ դա դեմ է իր ու Իսրայելի շահերին։ Իսկ Փաշինյանը մտել է այլընտրանքային խաղի մեջ, խոսում է անվտանգային ճարտարապետությունը փոխելու մասին, առանց հստակ երաշխիքների, որ ՌԴ-ի հեռանալու դեպքում Արևմուտքը կապահովի մեր անվտանգությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
0Comments