Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է, մարդիկ օրերով մնում են ճանապարհին. Արցախի ՆԳՆ

Մանրամասներ
գաղթ

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։

Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից:

Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։

Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։

Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։

Խնդրում ենք ըմբռնուվ մոտենալ. Մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով։