ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ղեկավարության դեպի Արևմուտք անհետևողական վազելու հետևանքով եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կանգ է առել

Մանրամասներ
նիկոլ արևմուտք

Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն դեպի Արևմուտք վազել նախընտրած Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման հետևանքով 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կանգ է առել։  

Կորսվել է թանկարժեք ժամանակ, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանի սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, ինչը կդառնար Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ գործոններ։

Ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: