Իրանի զինված ուժերը մատները պահում են ձգանի վրա։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, փոխանցում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Իրանն այնպիսի հսկայական ռազմական հզորություն է կուտակել, որ թշնամիները նույնիսկ հարձակման հնարավորություն չեն ենթադրում, էլ չեմ ասում ագրեսիայի ակտ իրականացնելու մասին: «Մենք խոստանում ենք օր օրի բարձրացնել երկրի պաշտպանական հզորությունը, ինչպես նաեւ աջակցել եւ բարձրացնել մեր պատրաստակամությունը»,-ասել է Բաղերին։
Նրա խոսքով՝ զինված ուժերը մատները պահում են ձգանի վրա, աչքերը՝ ռադարների էկրանին, իսկ հետախուզության միջոցները մարտական պատրաստության մեջ են ՝ ցանկացած սպառնալիք հետ մղելու համար։
0Comments