Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Մանրամասներ
ական

Արցախում  ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայողներ են մահացել:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են երկու զոհի, մեկ վիրավորի մասին:

«Սեպտեմբերի 24-ին` ժամը 17:35-ի սահմանում, ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի զինվորական ավտոմեքենա։

Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի ապահովման ճանապարհին ահաբեկչական նպատակներով նախօրոք տեղադրված հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Աքրամ Շադմանովը և Թուրալ Սեիդովը։

Մեկ այլ զինծառայող՝  Էլվին Ալիևը, ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ», - ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։