Թուրքական մեդիա․ Երևանի փողոցներում «հեղաշրջման փորձ է» և հետևաբար պետք է պաշտպանել Փաշինյանին․ Ինչու՞ է Թուրքիան անհանգստացած

Մանրամասներ
նիկոլ թուրքեր

Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերը անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային։

Այդ է պատճառը, որ թուրքական մեդիան Հայաստանի իշխանություններից էլ ավելի եռանդուն կերպով պնդում է, որ Երևանի փողոցներում «հեղաշրջման փորձ է» և հետևաբար պետք է պաշտպանել Փաշինյանին։

Կից ներկայացնում եմ թուրքական ամենախոշոր հեռուստաալիքների վերջին օրերի մի քանի թողարկում, որ նվիրված է Հայաստանում տեղի ունեցող իբր հեղաշրջմանը։ Թուրքերենում հեղաշրջում թարգմանվում է «darbe»։ 

Սա էլ տեսնելուց հետո հարց տվեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան, որ ուզում է մեր երկիրը ոչնչացնել և այս պահին ցեղասպանություն է գործում Արցախում, այսքան ջանադրաբար աջակցի փաշինյանին։ Պատասխանը պարզ է։

Վարուժան Գեղամյան (Telegram)

1

1

1

1