Արցախում իշխանության փոփոխությունը, Հայաստանի դավաճանական խունտային առավել կտրուկ հակադրվելու կամք ունեցող իշխանության ձևավորումը պատահական չի եղել. ենթադրում եմ՝ արցախառուսական ինչ-որ սցենար էր խաղարկվելու, որի արդյունքում Արցախը՝ իբրև սուբյեկտ, պահպանվելու էր ռուսակենտրոն ինտեգրացիոն մի սխեմայում՝ կա՛մ իբրև անկախ պետություն՝ ճանաչված ՌԴ կողմից, կա՛մ ինչ-որ ավելի խորը ինտեգրացիոն սխեմայում:
Համենայն դեպս, արվում էին քայլեր, որոնք բերելու էին Արցախում խաղաղապահ ուժերի ձևաչափի փոփոխությանը (իրավաքաղաքական հիմքեր պետք է ստեղծվեին դրա համար. օրինակ, ՌԴ քաղաքացիություն ստանալու պրոցես կարող էր մեկնարկել):
Սա ինչ-որ պահից հետո անխուսափելիորեն ենթադրելու էր բախում, բայց ես կարծում եմ՝ ռուսական կողմը պլաններ ուներ՝ մինչև տարեվերջ այդ բախմանը դիմակայելու, Ադրբեջանի մարտահրավերն ընդունելու և արցախյան ուժերի հետ միասին պաշտպանելու Արցախը: Ալիևը կանխեց այս սցենարը. շատ լավ հասկանալով, որ եթե հիմա չհարվածի, ապա ուշ է լինելու, հարվածեց:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյան
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
0Comments