Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է արձանագրության նախագիծը։ Ամփոփ պատկերն այպիսին է․
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 824,317
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 2,492
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝
«Հանրային ձայն» կուսակցություն - 22,447 կամ 9․68%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 75,494 կամ 32.57%
«Արդար Հայաստան» կուսակցություն - 2,600 կամ 1․12%
«Հաղթանակ» կուսակցություն - 3,960 կամ 1.71%
«Ուժը հայրենյաց» կուսակցություն - 1,708 կամ 0.74%
«Հայաստանի եվրոպական կուսակցություն» - 2,569 կամ 1․11%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 43,797 կամ 18․89%
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 781 կամ 0․34%
«Հանրապետություն» կուսակցություն - 26,233 կամ 11.32%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն - 1,277 կամ 0.55%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 4,178 կամ 1.80%
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - 2,345 կամ 1.01%
«Ապրելու երկիր» կուսակցություն - 8,429 կամ 3.64%
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 35,807 կամ 15.45%
Անճշտությունների գումարային չափը՝ 188
Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:
Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 14 մանդատ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 12 մանդատ
«Հանրապետություն» կուսակցություն - 8 մանդատ
«Հանրային ձայն» կուսակցություն - 7 մանդատ
ԿԸՀ նախագահը նաև հայտնել է, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ն։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։
0Comments