Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է երկուշաբթի այցելել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հրավերով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Այցի ընթացքում բանակցություններ կկայանան երկու երկրների ղեկավարների և պատվիրակությունների միջև։
Հանդիպումների օրակարգում են երկկողմ հարաբերությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։
0Comments