ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են մտցնում Հարավային Կովկասում՝ փորձելով պարտադրել իրենց «միջնորդական ծառայությունները» Հայաստանին և Ադրբեջանին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը․
«Այժմ Բրյուսելը պարտադրում է իր «միջնորդական ծառայությունները» Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, վստահության ամրապնդման ժամանակը։ Այդ գործընթացին ամեն կերպ կնպաստեն ռուս խաղաղապահները։
0Comments