Ինչու է Ադրբեջանը «գործողություն իրականացրել» Արցախում․ Թուրքիայի ԱԳՆ

Մանրամասներ
ալիև մանթո

Ադրբեջանին ստիպել են «հակաահաբեկչական գործողություն» իրականացնել Ղարաբաղում՝ չունենալով խնդրի լուծման այլ տարբերակներ, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Խնդրի լուծումը Զինադադարի կնքումից հետո (2020 թ.- խմբ.) Հայաստանի մի շարք պարտավորություններ չկատարվեցին, Ադրբեջանը երկար ժամանակ համբերատար սպասում էր, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի բացմանը...

Նրանք զգացին, որ ստիպված են դա անել խոստումների չկատարման պայմաններում»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելուց հետո ասել է Ֆիդանը լրագրողներին։

Նա նշել է, որ իբրև թե «գործողությունը» տեղի է ունեցել կարճ ժամանակում և համապատասխանել է միջազգային իրավունքին։

Անկարան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ բոլոր կողմերին բացատրել է Բաքվի դիրքորոշումը, նշել է Ֆիդանը, մինչդեռ որոշ կողմեր ​​չափազանց լուրջ մեղադրանքներ են հնչեցրել Բաքվի հասցեին՝ չհասկանալով գործողության պատճառները, սակայն Անկարան նրանց բացատրել է Ադրբեջանի դրդապատճառը։