Ոստիկանության նետած նռնակներից վնասվել են Արցախցի չեմպիոն Իգոր Կարապետյանի ոտքերը

Մանրամասներ
իգոր

Հանրապետության Հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք է ստացել թեքվանդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը։

Նրա ընկերները նշում են, որ Իգորի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ իր հարազատների մասին որևէ լուր իմանալու։

Ոստիկանության գործողությունների ժամանակ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով էլ ոտքերը լուրջ վնասվել են։