Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է․ այս պահին ընդամենը հրադադար է․ Տիգրան Աբրահամյան

Մանրամասներ
տիգրան աբրահամյան

Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է:

Այս պահին ընդամենը հրադադար է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Իսկ թե ինչ է սպասվում Արցախին, արցախցուն դեռ շատ անորոշ է:

Ադրբեջանցիների հետ անընդհատ բանակցություններ են, սակայն այդ ամենն էլ շատ դժվար է բանակցություն անվանելը:

Մեծ առումով ահաբեկիչը զենքը գլխներիս դրած անընդհատ սպառնում ու իր անելիքներն է թելադրում ու այս պահին շատ դժվար է այդ գործընթացը բանակցություններ անվանել:

Շրջաններն առանձին, Ստեփանակերտն իր հերթին` պաշարված են, մարդիկ` պատանդի կարգավիճակով ու առանց լուրջ միջազգային ճնշման դժվար է քիչ թե շատ սպասումներ ունենալ:

Ես սա չեմ ասում նրա համար, որ իմ բնույթով վատատես եմ, այլ պետք է իրադրությունը հնարավորինս ճշգրիտ գնահատել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է շարժվել»: