Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը պետք է սկսել հենց այս րոպեից, որպեսզի չկորցնենք Հայաստանն ու Արցախը

Մանրամասներ
վարդան ոսկանյան

Համազգային մակարդակում մեր հիմնական պատրանքներից մեկն այն է, որ մեզ թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը որպես աշխարհաքաղաքական գործոն Հայաստանը և Արցախը վերացնելու իր գործողությունների որևէ միջանկյալ փուլում իր իսկ ցանկությամբ կանգ է առնելու։

Մինչդեռ իրականում չկա նման բան, և դրա ապացույցը նաև նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությւոնից հետո ընկած այս ողջ ժամանակաշրջանն է, երբ բարբարոսները փուլ առ փուլ առաջխաղացում են արձանագրել։

Հենց հիմա էլ այդ պատրանքին հավատացողներին թվում է, թե Արցախի, Աստված մի արասցե, կլանումից և Հայաստանի հետ ինչ-որ անհասկանալի «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո ամեն ինչ հանդարտվելու է, և Բաքվի բռնապետը կանգ է առնելու։

Չկա և չի լինելու նման կանգ. թշնամին առաջ է գալու, մեզ նվաստացնելու և ոչնչացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ դրան կանգնեցնելն ունի միայն մեկ ճանապարհ՝ Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը, ինչը պետք է սկսված լիներ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, և գոնե պետք է սկսել հենց այս րոպեից, որպեսզի չկորցնենք Հայաստանն ու Արցախը։

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյան