Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ որոնում է Արցախում սպանվածների մարմինները. Հաջիև

Մանրամասներ
հաջիև

Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ որոնում է Արցախում սպանվածների մարմինները:

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորներին։

Հաջիևը նաև նշել է, որ Ադրբեջանը Լաչինով ապահովում է խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը իրենց մեքենաներով։