Ադրբեջանը գնդակոծել է խաղաղապահների մեքենան, ինչի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել

Մանրամասներ
ռուս խաղաղապահ

Լեռնային Ղարաբաղում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահներ տեղափոխող ավտոմեքենան, ինչի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

Ըստ տարածված հաղորդագրության, ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել Ճանկաթաղ գյուղի տարածքում։ Զինվորականները դիտակետից էին վերադառնում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։