«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Երեկ արդեն տեղեկություն ունեցանք, որ Նիկոլ Փաշինյանն իր ոհմակին հավաքել ու սպառնացել է, որ ֆեյք օրենքի շրջանակում պիտի կարգավորվի Երևանի ավագանու ընտրությունների հարցը։
- Պատկերացնո՞ւմ եք զավեշտը․ իշխանությունը բողոքարկում է իր գրպանում գտնվող ԿԸՀ-ի կազմակերպած ընտրությունները…
- «Մայր Հայաստան» դաշինքին անգամ ռիսկ չեն արել մոտենալ՝ մարդ գողանալու հարցով, բայց տեղյակ եմ, որ ՔՊ-ն փորձել է Հայկ Մարությանի և Վարդան Ղուկասյանի կուսակցություններից մարդ գողանալ՝ ճնշում գործադրելով։ Եվ, քանի որ չի անցել այդ տարբերակը, հիմա ընտրել է վերահաշվարկի տարբերակը։
- Նիկոլին Երևանի ավագանիում անհրաժեշտ է 236 քվե՝ մեկ մանդատ։ Իրենք հանձնաժողովի անդամներին թրեյնինգ են արել՝ ոնց անեն, ստանան այդ ձայնը։ Բայց մարդ էլ գողանա, մանդատ էլ, Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ, չունի այլևս մանդատ ճղճղալու, որ ես խոսում եմ ՀՀ քաղաքացու անունից։ Կինոն պրծած է։ Նիկոլ Փաշինյանը քայլում է դեպի էքզիթ, գնում է՝ անկախ նրանից՝ կլինի՞ Ավինյանը քաղաքապետ, թե՞ չէ։ Այլևս չի կարող Նիկոլ Փաշինյանը չագուչը թափահարելով՝ սպառնալ։ Նիկո՛լ, քեզ չեն ասում, որ տրամադրությունդ չընկնի, բայց քո կուսակիցներն էլ են պատրաստվում քո վրայից թռնել։
- Եթե Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմությունը հանդես գար մեկ միասնական թեկնածուով, այսօր Նիկոլ չէր լինի։
- Մենք չենք կարող ասել՝ ընդդիմությունը հաղթել է։ Լինենք անկեղծ․ երևանցին բոյկոտել է ընտրությունները։ Նա մերժեց Նիկոլին, բայց իր քվեն էլ չտվեց ընդդիմությանը։ Հաղթող չկա, կա պարտվող, և ամենամեծ պարտվողը Փաշինյանն է և այն միֆը, որ՝ ես մանդատ ունեմ։
- Երեկ ինձ հետ կապի դուրս եկան ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ․ իրենց համար շոկ էր, որ Նիկոլ Փաշինյանն այլևս մանդատ չունի։ Սա լուրջ փոփոխություն է բերելու աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքականության մեջ։ Իրենք հասկացան, որ այս մարդը ՀՀ քաղաքացիների անունից բանակցելու իրավունք չունի՛։
- Եթե ընդդիմության մեջ տարբեր տրոյական ձիեր չլինեն, եթե չլինեն մարդիկ, ովքեր գնում, կառավարության շենքի մոտ անհոդաբաշխ բաներ են բղավում, որը ոչնչի չի օգնում, ու դրա նպատակն անհասկանալի է, միգուցե և արդյունք լինի։
- Նիկոլին բերողներից մեկը ես եմ, սիրելիներս, բայց իրենց ակնարկը ՀՀ երրորդ նախագահի կողմն է։ Եթե ես երբևէ իրավունք ունենամ հրապարակելու կոնկրետ հեռախոսազրույցի բովանդակություն, կպայթի այն միֆը, որ Սերժը բերեց Նիկոլին։ Ես ներկա եմ եղել այդ խոսակցությանը։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ անհեթեթագույն թեզը շրջանառելով՝ մեր ընդդիմադիր գործընկերներն ինչ հարց են լուծում։ Էս վարքագծով ընդդիմությունը նպաստում է Նիկոլի մնալուն։ Զանգը ներսից երկու լիդերների խոսակցություն էր։
- Ովքեր ասում են՝ Նիկոլը դեբիլ է, խորը մոլորության մեջ են․ էդ որակի քաղաքական ժուլիկ, սագագող, մանիպուլյատոր չկա։ Նա ֆանտաստիկ քաղաքական Պանիկովսկի է։
- Մի օր բացահայտվելու է, որ ընդդիմության ներքևի օղակներում ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ համագործակցող «կուտոկ» կա։ Ֆասադը պահում են, իբր ընդդիմադիր են, իրենց ֆեյսբուքյան էջերի ավատար-նկարը լիդերին գրկած նկար է, բայց ուղղղակիորեն շեղում են թիրախները։
- Բոլորս էլ հասկանում ենք՝ «Հանրապետություն» կուսակցությունը Նիկոլ два-ն է։ Շատ կուզենայի, որ Արտակ Զեյնալյանը տղամարդկություն ցուցաբերեր ու տարբերվեր Վազգեն Սարգսյանի կենսաբանական եղբորից, բայց այդպես չի լինելու, որովհետև Արամ Զ. Սարգսյանի օրակարգը թուրք-ադրբեջանական-նիկոլական է։
- Արամ Զ. Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, երբեք չի եղել ու չի դառնա քաղաքական գործիչ։ Մեկքայլանոց քաղաքական սուբյեկտ է։ Նրա համար բավական կլինի այս պահին իշխանության մեջ լինելն ու մի վարչության պետի պաշտոն ունենալը։ Արամ Սարգսյանը սատարելու է իշխող կուսակցությանը։
- Նիկոլ Փաշինյանի հակառուսական հայտարարություններն ու գործողությունները համաձայնեցված են ռուսական որոշակի շրջանակների հետ։
- Միգուցե Հայկ Մարությանը տրոյական ձի է։ Ես մի պահ հավատացել էի, որ Մարությանը Նիկոլ չէ․ նրա երեկվա հայտարարությունից հետո կասկածներ են առաջանում։ Հայկ Մարությանը մեր հասարակության մեջ անառողջ, հիվանդագին կոդերը բերողներից է։ Եթե Հայկ Մարությանը խնդիր ունի, որ Նիկոլ Փաշինյանը նորից չվերցնի Երևանը, կտրուկ հայտարարություններ չպետք է անի։ Իսկ Հայկ Մարությունը չի՞ մտածում, որ նոր ընտրությունների դեպքում կարող է ինքը «թքել»։
- Չի բացառվում, որ եթե լինեն Երևանի ավագանու նոր ընտրություններ, նոր կուսակցության ֆորմատով ես մասնակցեմ։ Երեկ այդ հարցը քննարկել եմ իմ գործընկեր Գևորգ Պետրոսյանի հետ։
- Մանե Թանդիլյանը ֆեյք է, դրա համար այդքան քիչ ձայն հավաքեց։ Ժողովուրդն իրապես զգում է իրական, մտահոգ քաղաքական գործչին։ Ինձ համար այդ կինը ծայրից ծայր ֆեյք է։ Ես չեմ հավատում նրա մտահոգություններին, անկեղծությանն ու հայրենասիրությանը։ Ես գիտեմ՝ Ռուբեն Վարդանյանին զգուշացրել են՝ սխալ մարդու վրա ես «ստավկա» անում, բայց նա համառել է։
- Մեր հասարակությունը չի սիրում կին լիդերներին։ Այն, ինչ ներում են տղամարդկանց, չեն ներում կանանց։
- Նիկոլ ու ՔՊ-ականնե՛ր, Արմեն Աշոտյանի քեյսով սաղդ նստելու եք՝ հրահանգ կատարողներից մինչև վերջին սղագրիչը։
- Եթե Երևանի ավագանու անդամները գնալու են մանդատ վերցնեն ու քաղաքապետարանում իրար բերան ջարդեն, անօգուտ է։ Օրակարգը պետք է լինի Նիկոլին հեռացնելը։ Եթե ես առաջադրվեմ, քարոզարշավի հնարավորությունն օգտագործելու եմ տոտալ իշխանափոխության օրակարգն առաջ մղելու համար։
- Ինձ համար փակ է երկու լսարան՝ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող պետական լրատվամիջոցները և Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները։ Դե, չեն սիրում ինձ այդ մարդիկ, ինչ արած։ Ես այդ լսարանն եմ օգտագործելու, եթե լինեն նոր ընտրություններ, ու ես առաջադրվեմ։ Նոր ընտրությունը չպիտի լինի Երևանի մասին, այլ պիտի լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին։
- Եթե Նիկոլ Փաշինյանը չկարողանա մարդ գողանալ «Հանրային ձայնից»՝ անազատության մեջ գտնվողներից, վերահաշվարկի արդյունքով մեկ քվեն, ճղճղալով լինի, ոնց լինի՝ տանելու է։
- Նիկոլը Վահագն Հովակիմյանին (Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին աշխատակից, այժմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ,- խմբ.) ասում էր՝ ֆայլաբազարից մի հատ սվաղչի բերեմ, քեզնից լավ նյութ կգրի։ Տոտալ ստրկամիտ մարդ է Վահագն Հովակիմյանը, ում Նիկոլ Փաշինյանը համարում էր անընկալունակ։ Դրանք Նիկոլի բառերն են:
- Բացեք Նիկոլի՝ նախկին սոված կուսակիցների հայտարարագրերը։ Ինչից խոսում էր՝ կոռուպցիա, թալան, թալան, հիմա իրենք ավելի մեծ չափով են անում։
- Գնացեք ձեր հյուպատոսարաններին տեր կանգնեք։ Տեղեկություններ կան, որ մեկ Շենգեն վիզան խփում են 10-15 000 եվրոյով։
- Նիկոլը չի հասկանում, որ Պուտինը հայաստանյան կոլիբրի արջ չէ, էդ արջին հրահրելը կարող է 3 միլիոն մեր հայրենակիցների համար շատ վատ լինել։
- Արևմուտքը փորձել է աշխատել Մանե Թանդիլյանի, Հայկ Մարությանի, ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վրա։ Մանե Թանդիլյանը տրաքեց։ Բայց Հայաստանում Զելենսկի-2 ծրագիրը չի աշխատելու։ Նաև Ռուսաստանը թույլ չի տա։
- Ո՞վ էր 2018թ․ հրապարակը լցնում… Նաև Ռուսաստանը, ո՞վ էր 5 տարի ասում՝ Նիկոլը լեգիտիմ է, նույն Ռուսաստանը…
-Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը փոքր դստեր՝ Արփիի ու որդու՝ Աշոտիկի հետ հենց Երևանի ավագանու ընտրության օրը գնացել գազանանոց՝ Կենդանաբանական այգի:
-Ես Նիկոլին լավ եմ ճանաչում, բայց Նիկոլ Փաշինյանի հոգեբանական շերտերը բացահայտելու համար մի առանձին հաղորդում է պետք։ Նիկոլ Փաշինյանի կերպարը մարկեսյան ողբերգության կերպար է։ Դիմում եմ ԱԱԾ-ին՝ ասեք, մեղք է Նիկոլը, թող իմանա իր իրական վարկանիշը… Ինչի՞ չեք ասում․․․Վախենում եք ծեծի՞ ձեզ։
- Նիկոլ Փաշինյանին խժռելու է իր հավաքական Ախուրյանցի Անոն։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments