Գնում ենք նոր ընտրությունների. Ի՞նչ է առաջարկում Հայկ Մարությանը

Մանրամասներ
հայկ մարության

«Եթե «Մայր Հայաստան», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնեն իմ թեկնածության տարբերակին, ապա մյուս տարբերակով կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների»,- քիչ առաջ ասաց Մարությանը։

Մարությանը բացատրել է, թե ինչպես կարելի է դա իրականացնել.

«Քանի որ 65 մանդատից իշխանությունը ունի ընդամենը 24 մանդատ, ապա ավագանու առաջին նիստը, որը պետք է հրավիրվի, և որի համար պետք է ապահովվի քվորում, կարող է չապահովվել քվորումը։

Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը։ Այսինքն՝ ընդդիմությունը չի ապահովում քվորումը, նիստը չի կայանում, քաղաքապետ չի ընտրվում և գնում ենք նոր ընտրությունների»,- ասաց նա: