Իմ հաճախորդը Փաշինյանն է, մենք պաշտոնի խնդիր չենք դնում․ Թևանյանը՝ Վարդան Ղուկասյանի առաջարկի մասին

Մանրամասներ
անդրանիկ թևանյան վարդան ղուկասյա

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն արձագանքելով «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի առաջարկին՝ ասել է.

«Մենք վարչական լծակի խնդիր չենք դնում: Ես ընտրարշավի առաջին օրվանից ասել եմ՝ իմ հաճախորդը Փաշինյանն է: Մարդիկ զարմանում էին, որ ասում էի՝ մենք պաշտոնի խնդիր չենք դնում: Մենք դնում ենք Փաշինյանին հեռացնելու և ՀՀ ու ԱՀ համար անվտանգության նվազագույն նախապայման ապահովելու հարցը»:

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը հայտնել էր՝ կողմ է, որ Թևանյանը կամ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։