Տարածաշրջանը կբաժանվի երկու թշնամական դաշինքների մեջ ու մեծ հրդեհ կբռնկվի․ Հայաստանի համար չափազանց դժվար կլինի․․․ Արա Պողոսյան

Մանրամասներ
արա պողոսյան

Կգա մի պահ, երբ մեր տարածաշրջանը կբաժանվի երկու թշնամական դաշինքների մեջ. մի կողմում կլինեն Ադրբեջանը իր հովանավոր Թուրքիայի հետ միասին և Իսրայելը, մյուս կողմում Իրանը Ռուսաստանի հետ միասին, իսկ Հարավային Կովկասի մյուս երկու երկրների` Հայաստանի և Վրաստանի պարագան որոշվում է հիմա։

Երբ հստակ լինի, թե որ երկիրը որ դաշինքում է, դրանից հետո արդեն ոչինչ չի խանգարի տարածաշրջանում նոր ու մեծ հրդեհի բռնկվելուն։ Արևմուտքն հիմա ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանն ու Իրանը մնան միայնակ և Հարավային Կովկասի համար իրենց պայքարն անհեռանկար լինի։

Դժվար է լինելու մեզ համար, չափազանց դժվար ...

Արա Պողոսյան